Նկարագրություն
Carmen հավաքածուն առանձնանում է նուրբ, մինիմալիստական և էլեգանտ գծերով։ Բարակ մետաղական ոտքերը ներդաշնակորեն համադրվում են նստատեղի և թիկնակի նրբագեղ ձևավորման հետ, որոնց բարակ կառուցվածքը լրացվում է փափուկ լցոնմամբ։ Ամրացված բարձիկը ոչ միայն բարձրացնում է հարմարավետությունը, այլև ստեղծում է հետաքրքիր ծալք թիկնակի հետևի հատվածում՝ դիզայնին հաղորդելով յուրահատուկ արտահայտչականություն։ Carmen-ը հասանելի է նաև բարձր աթոռի (ստուլի) տարբերակով՝ հարմարավետ ոտնահենով։
Ստեղծեք ձեր իդեալական նստատեղը. ընտրեք շրջանակը, պաստառը, գույնը և հյուսվածքը ավելի քան 100 տարբերակներից: Փայտե կամ մետաղական մշակումից մինչև հարթ, հյուսվածքային, տեխնիկական գործվածքներ կամ կաշի. անվերջ համադրություններ՝ ձեզ և ձեր տան ոճը արտահայտելու համար:
Դիզայներ
Gino Carollo/ Studio 28
Ջինո Կարոլոն իր կարիերան սկսել է արդյունաբերական դիզայնով 1990 թվականին և աշխատել է նաև որպես կահույքի ոլորտում հեղինակավոր իտալական և արտասահմանյան ընկերությունների գեղարվեստական ղեկավար:
1999 թվականին նա բացեց STUDIO28 GINO CAROLLO-ն, որ ստեղծի թիմ, որն առաջարկում է որակյալ աջակցություն ոլորտի ընկերություններին: Վերջին տարիներին արդյունաբերական դիզայնի նախագծերը զգալիորեն ընդլայնվել են ցուցահանդեսային տարածքների, ցուցասրահների և կորպորատիվ ինքնության ճարտարապետական ձևավորման շնորհիվ:
2014 թվականին Շանհայում բացվեց GINO CAROLLO AND PARTNERS նոր գրասենյակը, որը մշակում էր դիզայներական նախագծեր ինչպես բիզնեսի, այնպես էլ բնակելի հատվածների համար:







